|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
28 նոյեմբերի 2024 թվականի N 1198 |
ՔԱՂԱՔԱՑԻ ԽԱՉԻԿ ՀԵՆՐԻԿԻ ԵՂԻԱԶԱՐՅԱՆԻՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ Գ. ՆԺԴԵՀԻ ՓՈՂՈՑ 3 ՇԵՆՔ ԹԻՎ 44 ՀԱՍՑԵԻ ԲՆԱԿԱՐԱՆԸ ՎԱՃԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու 27.02.2018թ. թիվ 19-Ն որոշումը և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 35 հոդվածի 1-ին մասի 24-րդ կետի պահանջներով՝ որոշում եմ. 1. Ստեփանավան համայնք Ստեփանավան ք. Գ. Նժդեհի փողոց 3 շենք թիվ 44 բնակարան հասցեի երեք սենյականոց բնակարանը ընդհանուր 40,36 քմ մակերեսով, որից բնակելին` 15,85 քմ. վաճառել Խաչիկ Հենրիկի Եղիազարյանի հինգ անձից բաղկացած ընտանիքին. • Խաչիկ Եղիազարյան Հենրիկի-ինքը, ծնված 1961թ. • Ավետիսյան Արմինե Հակոբի-կինը, ծնված 1966թ. • Եղիազարյան Սիլվա Խաչիկի-աղջիկը, ծնված 1986թ. • Եղիազարյան Սուսաննա Խաչիկի-աղջիկը ծնված 1987թ. • Եղիազարյան Ռուզաննա Խաչիկի-աղջիկը ծնված 1992թ. 2. Պարտավորեցնել համայնքի ավագանու կողմից սահմանված կարգով համայնքային բյուջե մուծել բնակելի տարածության մակերեսի արժեքը 7925 /յոթ հազար ինը հարյուր քսանհինգ / ՀՀ դրամի չափով: 3. Քաղաքացի Խաչիկ Հենրիկի Եղիազարյանի` սեփականաշնորհման գործընթացը վավերացնել նոտարական կարգով, իսկ սեփականության իրավունքը ամրագրել Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի Լոռու մարզային ստորաբաժանումում: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|