ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 09.01.2019Թ. ԹԻՎ 03-Ա ՈՐՈՇՄԱՆ 1,2,3,4-ՐԴ ՀԱՎԵԼՎԱԾՆԵՐԸ, ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ԵՎ ԹԻՎ 1,3,4, ԱՄԱԼՅԱ ԿԱՐԱՊԵՏՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԹԻՎ 5 ՄԱՆԿԱՊԱՐՏԵԶՆԵՐ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿՆԵՐԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ստեփանավան համայնքի մանկապարտեզների հաշվապահական հաշվառումը առավել արդյունավետ իրականացնելու նպատակով անհրաժեշտություն է առաջացել փոփոխություններ կատարել մանկապարտեզների հաստիքացուցակներում և պաշտոնային դրույքաչափերում: Ստեփանավան համայնքի 4 մանկապարտեզներում նպատակահարմար է այն իրականացնել երկու հաշվապահի միջոցով: Նախատեսվում է մեկական միավոր, մեկ դրույքաչափով հաշվապահի հաստիք սահմանել թիվ 1 և «Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5» մանկապարտեզներում: Թիվ 1 մանկապարտեզի հաշվապահը իրականացնելու է նաև թիվ 4 մանկապարտեզի հաշվապահական հաշվառումը, «Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5» մանկապարտեզի հաշվապահը իրականացնելու է նաև թիվ 3 մանկապարտեզի հաշվապահական հաշվառումը: Ելնելով վերը նշվածից և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, համայնքի ավագանին որոշում է` 1. Ուժը կորցրած ճանաչել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 09.01.2019թ. 03-Ա որոշման 1,2,3,4-րդ հավելվածները:
2. Հաստատել «Հայաստանի Հանրապետություն Լոռու մարզ Ստեփանավանի թիվ 1, 3, 4, Ամալյա Կարապետյանի անվան թիվ 5 մանկապարտեզներ» համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակները և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 1, 2, 3, 4 հավելվածների: |