Ստեփանավան համայնքի Իսահակյան փողոցում գտնվող կաթսայատունը երկար տարիներ չի շահագործվել, որի արդյունքում կաթսայատան ծխատար խողովակը տեղաշարժվում է և վտանգ է առաջացնում հարակից շինությունների համար: Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ղեկավարի 25.05.2020թ. թիվ 36/1 կարգադրությամբ ստեղծված հանձնաժողովի կազմած արձանագրությանը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանի որոշում է` 1. Թույլատրել ապամոնտաժել չգործող կաթսայատան ծխատար խողովակը:
2. Ապամոնտաժված խողովակը պահեստավորել «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԿՈՄՈՒՆԱԼ ՍՊԱՍԱՐԿՈՒՄ ԵՎ ԲԱՐԵԿԱՐԳՈՒՄ» ՀՈԱԿ-ի պահեստում: |