Ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ կառավարության 28.10.2010 թվականի թիվ 1477-ն որոշմամբ հաստատված կարգով, հաշվի առնելով համայնքի ղեկավարի ներկայացրած առաջարկությունը Ստեփանավան համայնքի ավագանի որոշում է. 1. Տալ համաձայնություն Ստեփանավան համայնքի վարչական սահմաններում գտնվող համայնքային սեփականություն հանդիսացող արոտավայրերը և խոտհարքները` ՀՀ կառավարության 28.10.2010 թվականի թիվ 1477-Ն որոշմամբ սահմանված կարգով մինչև երեք տարի ժամկետով առանց մրցույթի համայնքի ղեկավարի կողմից համայնքի արոտ օգտագործողների և խոտհարք օգտագործողների հետ պայմանագրերի կնքելուն:
2. Արոտավայրերից և խոտհարքներից օգտվելու վճարի չափը սահմանել տվյալ արոտավայրի կամ խոտհարքի տակ գտնվող հողամասի հողի հարկի դրույքաչափին հավասար: |