Այսօր: Շաբաթ, 21 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 65-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N_
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՔԱՂԱՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՊՐՈՄԵԹԵՎՍ ՓՈՂՈՑ ԹԻՎ 19/7-1 ՀԱՍՑԵՈՒՄ ԳՏՆՎՈՂ 06-007-0105-0011 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ 0.002 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՈՒՂՂԱԿԻ ՎԱՃԱՌՔՈՎ ՕՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

 Հիմք ընդունելով Արման Վոլոդյայի Սուքիասյանի կողմից 11.05.2023 թվականին ներկայացված՝ Պրոմեթևս փողոց թիվ 19/7-1 հասցեով, 0.002 հա կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին թիվ Ս-480 դիմումը, 16.02.2018թ. թիվ 16022018-06-0044 և 07.03.2018թ թիվ 07032018-06-0011 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետը, Հայաստանի Հանրապետության կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 66-րդ հոդվածի 3-րդ կետը, Ստեփանավան համայնքի ավագանին ՝ որոշում է`

1. Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող Պրոմեթևսի փողոց 19/7-1 հասցեով, 06-007-0105-0011 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը տարանջատվել է 06-007-0105-0001 ծածկագրով հողամասից, որը համաձայն ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշման հանդիսանում է բնակավայրերի նպատակային նշանակության բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամաս և չի դասվել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում նախապատվության իրավունքով, ուղղակի վաճառքով հողամասը օտարել կառուցապատման իրավունքով օգտագործող Արման Վոլոդյայի Սուքիասյանին:

2. Համաձայն Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման նախագծի, վերը նշված հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում: Հողամասի ուղղակի վաճառքով օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Համայնքի ղեկավարին գործող օրենսդրության համաձայն հողամասը ուղղակի վաճառքով օտարել Արման Վոլոդյայի Սուքիասյանին և սահմանված կարգով նրա հետ կնքել հողամասի առ ու վաճառքի պայմանագիր:

4. Հողամասի օտարման գինը սահմանել Ստեփանավան համայնքի հողամասերի կադաստրային արժեքը՝ 1 քմ հողամասի համար 1221 /մեկ հազար երկու հարյուր քսանմեկ/ ՀՀ դրամ:

5. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՊԱՇՏՈՆԱԿԱՏԱՐ                       
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՌԱՖԱՅԵԼ ՍԻՄՈՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner