Այսօր: Երեքշաբթի, 18 Մարտի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 56
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



17 մարտի 2025 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ, Ք. ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՎԻՐԱՀԱՅՈՑ ՄԱՅՐՈՒՂԻ 56/1 ԲՆԱԿԵԼԻ ՏՈՒՆ ՀԱՍՑԵՈՎ 06-007-0108-0015 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՔՈԹԵՋԻ ՍՊԱՍԱՐԿՄԱՆ ՀԱՄԱՐ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ 0.01678 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԻՐԱՐՓԻ ԱՐԱՄԻ ՄԻԿՈՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Սիրարփի Արամի Միկոյանի կողմից ներկայացված 06.03.2025թ. թիվ 474 դիմումը, անշարժ գույքի բնակարանի առուվաճառքի պայմանագիրը՝ նոտարական ակտի կոդ 863-20250221-2-8777696, 14.03.2023թ. թիվ 14032023-06-0034 անշարժ գույքի սեփականության իրավունքի պետական գրանցման վկայականը, «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը և այն հանգամանքը, որ քոթեջի զբաղեցրած և սպասարկման համար անհրաժեշտ 0.01678 հա հողամասը համապատասխանում է ՀՀ hողային օրենսգրքի 64-րդ հոդվածով սահմանված պահանջներին, ընդգրկված չէ ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով նախատեսված սահմանափակումների ցանկում, սեփականաշնորհված քոթեջը իրենից ներկայացնում է քաղաքացիներին օրենքով սահմանաված կարգով սեփականաշնորհված սակավաբնակարան բնակելի տուն և ղեկավարվելով ՀՀ hողային օրենսգրքի 62-րդ հոդվածի 3-րդ կետով, 59-րդ հոդվածի 3-րդ կետով, 60-րդ հոդվածով և 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ կետերով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. թիվ 286 որոշման 3-րդ կետի «է» ենթակետով, ՀՀ կառավարության 08.05.2003թ. թիվ 714-ն որոշման է կետով, ՀՀ քաղաքացիական օրենսգրքով, 26.05.1998թ. 108-Կ հրամանով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով՝ որոշում եմ.

1. Վերականգնել և օրենքի ուժով ճանաչել 06-007-0108-0015 կադաստրային ծածկագրի տակ գտնվող, քոթեջի սպասարկման համար նախատեսված, բնակավայրերի նպատակային նշանակության 0.01678 հա մակերեսով բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Սիրարփի Արամի Միկոյանի սեփականության իրավունքը:

2. Հողամասը չի գտնվում ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի հակասում քաղաքաշինական նորմերին, չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:

3. Հողամասի սահմանները որոշվում են «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի համաձայն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության Կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Անուշ Կիրակոսյան  
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝4d4728ce-4b82-495b-89eb-90b6f413f0e3



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner