Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու 23.08 2019 թվականի N 68-Ա որոշումը
2. «Ստեփանավան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպությանը շահագործման հանձնված բազմաֆունկցիոնալ էքսկավատորի, գրեյդերի, ՄԱԶ և ԶԻԼ մեքենաների վարձակալության վարձավճարը սահմանել`
• JCB 3CX SiteMaster բազմաֆունկցիոնալ էքսկավատոր - 1 ժամը 12000 ՀՀ դրամ
• ԳՍ-10.07 մոդելի գրեյդեր - 1 ժամը 12000 ՀՀ դրամ
• ՄԱԶ 551605-280 համայնքի ներսում գործարքային, համայնքից դուրս- 1կմ 1000 ՀՀ դրամ
• ԶԻԼ MDK 433362 - 1 ժամը 7000 ՀՀ դրամ 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |