|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
13 հունվարի 2025 թվականի N 60 |
«ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-ԻՆ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ԺԱՄԸ 24:00 ԻՑ ՀԵՏՈ ԱՇԽԱՏԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 45-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանու 2024 թվականի դեկտեմբերի 24-ի թիվ 131-Ն որոշումով, և հիմք ընդունելով «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» ՍՊԸ-Ի տնօրեն Ա. Դանիելյանի հայտը` 13.01.2025թ. Դ- 25 հայտը` որոշում եմ. 1. «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվության ընկերությանը տալ Ստեփանավան համայնքի Բաղրամյան փողոց թիվ 180/1-1 հասցեում գտնվող առևտրի օբյեկտում (լցակայան) ժամը 24:00-ից հետո աշխատելու թույլտվություն 01.01.2025-31.12.2025թթ. ժամանակահատվածի համար: 2. «ՍԻ ՓԻ ԷՍ ԷՆԵՐՋԻ ԳՐՈՒՊ» սահմանափակ պատասխանատվության ընկերությունը պարտավոր է Ստեփանավանի համայնքապետարանի 900255002876 հաշվեհամարին վճարել տեղական տուրք 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ: 3. Հանձնարարել համայնքապետարանի աշխատակազմի եկամուտների հաշվառման և հավաքագրման, առևտրի սպասարկման, տրանսպորտի և գովազդի բաժնին տուրքերի գանձումները կատարել ըստ գործող կարգի: 4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|