Հիմք ընդունելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայասանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին 27.09.2019թ. Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 18-րդ կետով, «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 8, 9, 11 և 12-րդ հոդվածներով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1.Սահմանել 2020թ. տուրքերի և վճարների դրույքաչափերը
ա) տեղական տուրքերի դրույքաչափերը համաձայն թիվ 1 հավելվածի,
բ) տեղական վճարների դրույքաչափերը համաձայն թիվ 2 և 3 հավելվածների:
2. «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 23-րդ հոդվածի 1-ին մասի համաձայն որոշումն ուժի մեջ կմտնի պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը: |