Հիմք ընդունելով Վահագն Բաբկենի Խանոյանի կողմից ներկայացված դիմումը, 12.02.2011թ. թիվ 2499488 անշարժ գույքի սեփականության /օգտագործման/ իրավունքի պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ.
1. Հաստատել Ստեփանավան քաղաքի Սուրբ-Նշան փողոց թիվ 55 հասցեում 06-007-0222-0003 կադաստրային ծածկագրի տակ գտնվող անշարժ գույքի նոր փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան Սուրբ Նշան փողոց թիվ 63 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: