|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
25 դեկտեմբերի 2023 թվականի N 137-Ա |
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ԵՎ ԱՎԱԳԱՆՈՒ 2023 ԹՎԱԿԱՆԻ ԴԵԿՏԵՄԲԵՐԻԻ 08-Ի ԹԻՎ 125-Ա ՈՐՈՇՈՒՄԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը՝ համաձայն N 1 հավելվածի: 2. Հաստատել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի: 3. Առաջարկել Ստեփանավան համայնքի ղեկավարին՝ համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու նպատակով սահմանված կարգով դիմել ՀՀ կառավարության լիազորված պետական կառավարման մարմին։ 4. Սույն որոշման 1-ին և 2-րդ կետերը ուժի մեջ են մտնում Հայաստանի Հանրապետության կառավարության լիազորված պետական կառավարման մարմնի կողմից համայնքային ծառայության պաշտոնների անվանացանկում համապատասխան փոփոխություններ կամ լրացումներ կատարելու մասին իրավական ակտը ուժի մեջ մտնելու պահից: 5. Ուժը կորցրած ճանաչել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ավագանու 2023 թվականի դեկտեմբերի 08-ի թիվ 125-Ա որոշումը: |
Կողմ -11 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԱՍՐՅԱՆ ՎԱՐՍԻԿ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
Կից փաստաթղթեր՝ |
|
(1.01 Մբ)
|
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|