Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավար՝ Արմեն Գրիգորյանին է դիմել՝ Ստեփանավան քաղաքի, Պրոմեթևս փողոց թիվ 11/14 հասցեի բնակիչ՝ Կորյուն Բագրատի Սարգսյանը իր երեխայի՝ Սարգիս Կորյունի Սարգսյանին մանկապարտեզի վարձավճարից ազատելու համար: Նա արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից է, վիրավորվել է, ունի հաշմանդամության 3-րդ խումբ: Երեխան՝ Սարգիս Կորյունի Սարգսյանը հաճախում է Ստեփանավան համայնքի թիվ 4 մանկապարտեզ ՀՈԱԿ: Հաշվի առնելով վերոգրյալը և հիմք ընդունելով Կորյուն Բագրատի Սարգսյանի կողմից ներկայացված 19.01.2023թ. թիվ Ս-51 դիմումը, ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 42-րդ կետով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. 2020 թվականի արցախյան պատերազմի ժամանակ վիրավորված և հաշմանդամության 3-րդ խումբ ստացած զինծառայողի երեխա՝ Սարգիս Կորյունի Սարգսյանին (ծնված 10.09.2019թ., ծննդյան վկ. ԲԱ 163457) 2023 թվականի հունվար ամսից մինչև 2023 թվականի դեկտեմբերի 31-ը ազատել մանկապարտեզի վարձավճարից:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |