Հիմք ընդունելով «ՄԻ ՍԱՐ» կրթամշակութային բարեգործական հասարակական կազմակերպության հիմնադիր նախագահ Ա․ Թանաշեանի դրամական աջակցության տրամադրելու մասին Ստեփանավան համայնքի ղեկավարին ուղղված 04․09․2025 թվականի թիվ Ա078/2025 գրությունը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. «ՄԻ ՍԱՐ» կրթամշակութային բարեգործական հասարակական կազմակերպությանը՝ Ստեփանավան համայնքում Տարեցների միջազգային օրվան և Ուսուցչաց տոներին նվիրված սիմֆոնիկ նվագախմբի տոնական համերգային ծրագրով հանդես գալու համար տրամադրել դրամական աջակցություն 300000/երեք հարյուր հազար /ՀՀ դրամ՝ տրանսպորտի,սնունդի և երաժիշտներին խրախուսական նվիրատվության վճարների համար։ 2. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից։ |