|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
12 ապրիլի 2024 թվականի N 34-Ա |
«ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ԱՐԹՈՒՐ ՂԱՐԻԲՅԱՆԻ ԱՆՎԱՆ ԱՐՎԵՍՏԻ ԴՊՐՈՑ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ՀԱՍՏԱՏՈՒԹՅՈՒՆ» ՀՈԱԿ-Ի ԹՎՈՎ 9 ՍՈՎՈՐՈՂԻ ՈՒՍՄԱՆ ՎԱՐՁԸ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ՎՃԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
Երաժշտական և արվեստի դպրոցներին ազգային, փողային և լարային նվագարանների գծով 2024 թվականի ուսուցման համար 2024 թվականի ՀՀ պետական բյուջեով նախատեսված միջոցները (բյուջետային ծախսերի տնտեսագիտական դասակարգման «Ընթացիկ սուբվենցիաներ համայնքներին» հոդվածով) ՀՀ կառավարության 2023 թվականի դեկտեմբերի 28-ի «Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի կատարումն ապահովող միջոցառումների մասին» թիվ 2323-Ն որոշման հավելված 5-ի աղյուսակ 9-ով սահմանված դպրոցների համամասնություններին համապատասխան` Ստեփանավանի «Ա. Ղարիբյանի անվան արվեստի դպրոց» ՀՈԱԿ-ին 23 սովորողի համար հատկացվել է տարեկան 3050,4 ՀՀ դրամ: 2024 թվականի մարտի 24-ին կնքված պայմանագրի համաձայն՝ սովորողներին տրվող վարձավճարները կրճատվել է և դարձել է 14 սովորողի համար: 9 սովորողի ուսման վարձը փոխհատուցելու համար անհրաժեշտ է 162000 ՀՀ դրամ 2024 թվականի ուսումնական տարին ավարտելու համար: Ղեկավարվելով «Տեղական տուրքերի և վճարների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի 1-ին մասով և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով պահանջներով Ստեփանավան համայնքի ավագանին ՝ որոշում է. 1. Թույլատրել չվճարելու 9 սովորողի հաշվով 162000 ՀՀ դրամի չափով վարձավճար մինչև 2024 թվականի ուսումնական տարվա ավարտը (կցվում է պայմանագիրը): 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից: |
Կողմ -12 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԱՍՐՅԱՆ ՎԱՐՍԻԿ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԳԱԳԻՆՅԱՆ ԱՏՈՄ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|