Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող հողերը: Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը, ՀՀ կառավարության 07.07.2005թ. թիվ 1099-Ն որոշումը, Ստեփանավան քաղաքի գլխավոր հատակագիծը, 20.11.2019թ. N 20112019-06-0061, 11.11.2019թ. N 11112019-06-0035, 24.10.2019թ. N24102019-06-0057 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականները, Ստեփանավան համայնքի ղեկավարի 22.11.2019թ. թիվ 384 որոշումը, Ստեփանավան համայնքի ղեկավարի 26.11.2019թ. թիվ 390 որոշումը Ստեփանավան համայնքի ղեկավարի 25.10.2019թ. թիվ 385 որոշումը, ղեկավարվելով Տեղական ինքնակառավարման մասին ՀՀ օրենքի 18 հոդվածի 21-րդ կետով, ՀՀ Հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող հետևյալ հողամասերը, մեկնարկային գին սահմանելով հողամասի կադաստրային արժեքը (1 քմ արժեքը 528 ՀՀ դրամ):
• Ստեփանավան համայնքի 06-007-0055-0003 ծածկագրի, Իսահակյան փողոց թիվ 32/7-1 հասցեում գտնվող 0.12 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0282-0006 ծածկագրի, Միքայելյան փողոցի 1-ին փակուղի 13 հասցեում գտնվող 0.04007 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0116-0006 ծածկագրիից տարանջատված Դեսինի փողոցի 40/2 հասցեում գտնվող 0.06 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, հասարակական գործառնական նշանակության հողամասը:
• Ստեփանավան համայնքի 06-007-0104-0001 ծածկագրիից տարանջատված Վիրահայոց փողոցի 13/1 հասցեում գտնվող 0.08853 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
• Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր գյուղի 06-051-0036-0085 ծածկագրիից տարանջատված 5-րդ փողոցի 4 հասցեում գտնվող 0.24053 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասը:
2. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի սեփականությունը հանդիսացող գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսք գործառնական նշանակության հողամասը աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել և սահմանաել մեկնարկային գին հողամասի կադաստրային արժեքը ( 1 քմ արժեքը 15.3 ՀՀ դրամ):
• Ստեփանավան համայնքի 06-007-0512-0002 ծածկագրի տակ գտնվող 5.51745 հա գյուղատնտեսական նպատակային նշանակության, այլ հողատեսքը: |