Բովանդակություն * | Համայնքապետարանի աշխատակազմի տարբեր բաժինների պետերի և ոլորտային պատասխանատուների հետ անցկացրած խորհրդակցության ընթացքում Արմեն Գրիգորյանը քննարկեց նախորդ շաբաթվա աշխատանքային պատկերը, անդարադարձ կատարեց տարբեր բաժինների ընթացիկ աշխատանքներին, որոնց շրջանակներում համայնքի ղեկավարի կողմից արվեցին դիտարկումներ ու նկատառումներ, տրվեցին նոր հանձնարարություններ: Հաջորդիվ Ստեփանավան համայնքի ղեկավարը խորհրդակցություն անցկացրեց «Ստեփանավանի կոմունալ սպասարկում և բարեկարգում» ՀՈԱԿ-ի աշխատակիցների հետ: Համայնքում տարվող գարանանային աշխատանքներով պայմանավորված Արմեն Գրիգորյանը հանդես եկավ հանձնարարականներով, որոնց կատարման համար սահմանվեցին հստակ ժամկետներ: Քննարկվեցին նաև տնկիների ձեռքբերման, ծառատունկի , շաբաթօրյակի կազմակերպման, համայնքի մաքրությանն ու կանաչապատմանը վերաբերող մի շարք այլ հարցեր: |