Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան համայնքի, Իսահակյան փողոց, թիվ 3/4 հասցեի բնակիչ Ծաղիկ Սարգսյանը: Վերջինիս որդին զոհվել է 1993 թվականի Արցախյան պատերազմում, իսկ թոռը զոհվել է 27.09.2020 թվականին սկսված՝ 44-օրյա Արցախյան պատերազմում: Ծաղիկ Սարգսյանի ապրուստի միակ միջոցը՝ թոշակն է: 14.02.2022 թվականի դրությամբ Ստեփանավան համայնքի, Իսահակյան փողոց, թիվ 3/4 հասցեի ջրամատակարարման և ջրահեռացման դիմաց կուտակված պարտքը կազմել է 69584, 30 ՀՀ դրամ: «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-Ն Ծաղիկ Սարգսյանին վերը նշված գումարից զիջել է 34792,15 ՀՀ դրամը: Ստեփանավանի համայնքապետարանը կուտակված պարտքի մյուս մասը մարելու նպատակով Ծաղիկ Սարգսյանին կտրամադրի 35000 ՀՀ դրամ: Հիմք ընդունելով Ծաղիկ Սարգսյանի կողմից 28.02.2022թ ներկայացված թիվ Ս-98 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեփանավան համայնքի բյուջեից Ծաղիկ Սարգսյանին տրամադրել դրամական աջակցություն՝ 35000 (երեսունհինգ հազար) ՀՀ դրամ: |