Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 07.04.2025թ. թիվ 418 որոշման մեջ ավելացնել լրացուցիչ կետ հետևյալ բովանդակությամբ․ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի գ. Կաթնաղբյուր 06-051-0022-0011 կադաստրային ծածկագրի 0.13239 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը բնակելի կառուցապատման գործառնական նշանակությունից փոխադրել հասարակական կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի ֆոնդ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: