Բովանդակություն * | Ստեփանավան համայնքի ղեկավարը հունվարի 25-ին աշխատանքային խորհրդակցություն անցկացրեց աշխատակազմի, ճարտարապետության, հողաշինարարության , քաղաքաշինության ոլորտները համակարգող աշխատակիցների հետ: Հիմնական շեշտը կրկին դրված էր աշխատանքների բաշխման և պլանավորման վրա: Հստակեցվեց յուրաքանչյուր աշխատակցի կողմից իրականացվող աշխատանքների ցանկը, պարտականությունների շրջանակը: Քննարկվեցին և վերհանվեցին աշխատանքային գոործընթացի ժամանակ հաճախ առաջացող խնդիրները, նշվեցին հնարավոր լուծման ուղիները: |