Ստեփանավան խոշորացված համայնքի գիշերային լուսավորության, բազմաբնակարան շենքերի սպասարկման, Ճանապարհների գծանշման համար անհրաժեշտություն է առաջացել ձեռք բերել ավտոաշտարակ և գծանշման մեքենա-մեխանիզմ: Նշված տեխնիկական (տարանսպորտային) միջոցները ձեռք բերելու համար անհրաժեշտ է 6000000 (վեց միլիոն) ՀՀ դրամ : Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Թույլատրել 6000000 (վեց միլիոն) ՀՀ դրամով Ստեփանավան համայնքի կարիքների համար գնել ավտոաշտարակ և գծանշման մեքենա-մեխանիզմ: |