Հիմք ընդունելով Ելենա Սուրենի Բեգլարյանի կողմից 25.11.2024թ. ներկայացված Բ-1371 դիմումը, «ՏԻԳՐԱՆ ԲԱՇՈՅԱՆ ԱԼԵՔՍԱՆԴՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, անշարժ գույքերի հասցեներ տրամադրելու մասին քաղվածքը՝ ծածկագիր 06011B597XF7 ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387-Ն որոշմամբ՝ որոշում եմ.
1.ՀՀ Լոռու մարզ, համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան հասցեում գտնվող 06-007-1600-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.0032 հա անշարժ գույքին տրամադրել նոր փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ համայնք Ստեփանավան, ք. Ստեփանավան Աշոտ Երկաթի փողոց 2/1 առևտրի և սպասարկման ոլորտի օբյեկտ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: