|
 ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.hamaynqapetaran@gmail.com |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 սեպտեմբերի 2025 թվականի N 1024 |
ԼՈՌՈՒ ՄԱՐԶ ՀԱՄԱՅՆՔ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ Ք․, ԱՆՏԱՌԱՅԻՆ ՓՈՂՈՑ 7/1 ՀԱՍՑԵԻ, 28․09․2010Թ․ ԹԻՎ 2485565 ԱՆՇԱՐԺ ԳՈՒՅՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ (ՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ) ԻՐԱՎՈՒՆՔԻ ԳՐԱՆՑՄԱՆ ՎԿԱՅԱԿԱՆԻ ՀՈՂԱՄԱՍԻ ՍԱՀՄԱՆԱՅԻՆ ՉԱՓԵՐԸ, ԾԱԾԿԱԳԻՐԸ ԵՎ ՏԵՂԱԴԻՐՔԸ ՃՇՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով Լաուրա Ալիբեկի Ջաղացպանյանի կողմից ներկայացված 21․08․2025թ․ թիվ 1927 դիմումը, 28․09․2010թ․ թիվ 2485565 անշարժ գույքի սեփականության (օգտագործման) իրավունքի պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքի կադաստրային քարտեզը, «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից տրված և Ստեփանավան համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով և 43-րդ հոդվածով, «Կադաստրային քարտեզում հայտնաբերված սխալնների ուղղման կարգը հաստատելու մասին» ՀՀ կառավարությանն 29.04.2021թ. թիվ 698-Ն որոշմամբ` որոշում եմ․ 1. Ճշտել Լոռու մարզ համայնք Ստեփանավան Ստեփանավան ք․ Անտառային փողոց 7/1 հասցեի անշարժ գույքի կադաստրային ծածկագիրը, որը համաձայն կադաստրային քարտեզի գտնվում է 06-007-0059-0001 կադաստրային ծածկագրի տակ: 2. Հաստատել բնակավայրերի բնակելի կառուցապատման 06-007-0059-0001 կադաստրային ծածկագրի հողամասի սահմանային չափերը և տեղադիրքը՝ համաձայն «Սամվել Կամսարի Ֆրանգյան» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված տեղագրական հատակագծի: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: |
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ՀՐԱՀԱՏ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|