|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
28 օգոստոսի 2024 թվականի N 7 |
ՀԱՆՐԱՅԻՆ ՔՆՆԱՐԿՈՒՄ |
ԾԱՆՈՒՑՈՒՄ Հանրային լսում կազմակերպելու վերաբերյալ 1.2024թ. օգոստոսի 12-ին ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարան է ստացվել «Հայնախագիծ» ԲԲ ընկերության տնօրենի գրությունը՝ հասցեագրված Ստեփանավան համայնքի ղեկավար Ա. Գրիգորյանին: Գրությամբ հայտնվել է, որ ՀՀ Կառավարության 2023թ. նոյեմբերի 30-ի թիվ 2093 որոշմամբ սահմանված ծրագրի շրջանակներում ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում 144 տեղանոց կրթահամալիրի կառուցման համար անցկացված մրցույթում «Էներգո Շին Պլյուս» ՍՊԸ-ն ճանաչվել է հաղթող կազմակերպություն, որի նպատակով «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» ՀՀ օրենքիև ՀՀ կառավարության 19.11.2015թ. N 1325-Ն որոշման հանաձայն անհրաժեշտ է իրականացնել հանրային լսումներ: 2. «Հայնախագիծ» ԲԲԸ իրավաբանական հասցեն է ՀՀ ք.Երևան Չարենցի 1: Հանաձայն «Շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման և փորձաքննության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի՝ տվյալ գործունեությունը դասվում է Բ կատեգորիայի: «Էներգո Շին Պլյուս» ընկերությունը կրթահամալիրի կառուցումն իրականացնելու է ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրում: 3. Հանրային լսումն իրականացվելու է 20.09.2024-ի ժ. 12.00: ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Կաթնաղբյուր բնակավայրի գյուղապետարանի շենքում: -Շահագրգիռ հանրությունը առաջարկություններ, դիտողություններ և կարծիքներ կարող է ներկայացնել 20 աշխատանքային օրվա ընթացքում գրավոր կամ էլեկտրոնային եղանակով՝ դրանք ուղարկելով Ստեփանավանի համայնքապետարանի www.stepanavan.am պաշտոնական կայքէջին, իսկ քննարկումներին մասնակցելու համար կարող եք գրանցվել նախօրոք` հանրային լսման կազմակերպման և անցկացման համար համայնքի ղեկավարի կողմից լիազորված պատասխանատուի էլեկտրոնային փոստի միջոցով: - Հանրային լսման կազմակերպման և անցկացման պատասխանատուն հանդիսանում է Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար Հասմիկ Մովսիսյան: Էլ. փոստ movsisyanhasmik768@gmail.com հեռ. 091 53 33 57 4. Մինչև հանրային ծանուցումը սյուն տեղեկատվությունը տրամադրել նախաձեռնողին՝ վերջինիս պաշտոնական կայքում /առկայության դեպքում/ հրապարակելու նպատակով: Ստեփանավան համայնքի ղեկավար Ա. Գրիգորյան |
|
|
- Կարծիքներ (մեկնաբանություններ)
|