Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 4.1 կետով, 82.1 հոդվածի 6-րդ կետով՝ Ստեփանավան համայանքի ավագանին՝ որոշում է. 1. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 2023 թվականի տարեկան աշխատանքային պլանի իրականացման վերաբերյալ հաշվետվությունը՝ համաձայն հավելվածի: 2. Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի աշխատակազմի քարտուղարին՝ ապահովել սույն որոշման հրապարակումն օրենքով սահմանված կարգով: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակմանը հաջորդող օրվանից |