Ստեփանավան համայնքի ավագանու 05.12.2022թ. թիվ 121-Ա որոշման թիվ 9 հավելվածով հաստատվել է «Ստեփանավան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը:
Ներկայումս սեզոնային աշխատանքների ծավալի հետ կապված անհրաժեշտություն է առաջացել լրացում կատարել Ստեփանավան համայնքի ավագանու 05.12.2022թ. թիվ 121-Ա որոշման թիվ 9-րդ հավելվածում:
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Ստեփանավան համայնքի ավագանու 05.12.2022թ. թիվ 121-Ա որոշման թիվ 9-րդ հավելվածում կատարել լրացում, այն է «Ստեփանավան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության անձնակազմի աշխատակիցների թվաքանակին ավելացնել սեզոնային 5 աշխատողների հաստիք՝
• Բանվոր 1 1 145000 145000 ՀՀ դրամ
• սիզամարգի հնձող 2 1 145000 290000 ՀՀ դրամ
• բույսի խնամք իրականացնող բանվոր 2 1 145000 290000 ՀՀ դրամ
2. Հաստատել 2023թ. «Ստեփանավան համայնքի կոմունալ սպասարկում և բարեկարգում» համայնքային ոչ առևտրային կազմակերպության հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը համաձայն թիվ 9/1 հավելվածի (կցվում է):
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |