Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի Արմանիս գյուղի բնակիչ Բուրաստան Պետրոսի Հունանյանի լիազոր ներկայացուցիչ Ակսել Սաշիկի Ալեքսանյանի կողմից ներկայացված դիմումը, հողային բարեփոխումների և սեփականաշնորհման տեղական հանձնաժողովի 12.06.1991թ. թիվ 4 որոշումից քաղվածքը, «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ հողային օրենսգրքի 59-րդ հոդվածի 3-րդ մասով, 64-րդ հոդվածի 8-րդ և 16-րդ մասերով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, ՀՀ 510-Ն օրենքով՝ որոշում եմ.
1.Վերականգնել ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի գ. Արմանիս 06-007-0723-0006 ծածկագրի տակ գտնվող, ըստ փաստացի չափագրման 0,12053 հա մակերեսով բնակելի կառուցապատման հողամասի հողհատկացման փաստաթղթերի հիմքերը: ա/ ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0723-0006 ծածկագրի տակ գտվող բնակելի կառուցապատման հողամասի մակերեսը՝ 0,12053 հա բ/ Հողամասի սահմանները և հատակագիծը համաձայն հավելվածի
2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասը անհատույց սեփականության իրավունքով վերահատկացնել Բուրաստան Պետրոսի Հունանյանին:
3. Հողամասի սահմանները որոշվում են «ԳԱԳԻԿ ՄԵՍՐՈՊՅԱՆ ՎԼԱԴԻՄԻՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծով:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթակա են գրանցման Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանումում: