Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Կարմիր Խաչի փողոց թիվ 44 հասցեում փաստացի բնակվող Իրինա Երանոսովան (ծնված 04.05.1976թ. անձնագիր AP 0480649): Իրինա Երանոսովան իր բազմանդամ ընտանիքի հետ տեղահանվել է Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի Կարմրակուճ գյուղից: Նրանք բնակություն են հաստատել վերը նշված հասցեում վարձակալությամբ: Ընտանիքը գտնվում է սոցիալապես անապահով պայմաններում, չունեն աշխատանք:
Հիմք ընդունելով Իրինա Երանոսովանի կողմից ներկայացված 22.03.2023թ. թիվ Ե-261 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է
1. Ստեփանավան համայնքի բնակիչ՝ Իրինա Երանոսովային տրամադրել դրամական աջակցություն՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում բնակիչներին վճարել հատկացված գումարները:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: