Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 17.05.2024թ. թիվ 46-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 21.05.2024թ․ թիվ 266-Ա որոշումը, 28․09․2022թ․ N 28092022-06-0052 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, <<ԳԵՈԿԱԴ>> ՍՊԸ-ի կողմից կազմված հատակագծերը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2015թ. հուլիսի 23-ի «Հայաստանի Հանրապետության համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2003 թվականի մայիսի 2-ի N 609-Ն ու 2010 թվականի մարտի 4-ի N 208-Ն որոշումներն ուժը կորցրած ճանաչելու մասին» N 1920-Ն որոշմամբ՝ որոշում եմ․
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-106-0134-0042 կադաստրային ծածակագրի տակ գտնվող, 2.1254 հա մակերեսով հողամասից առանձնացված 2․09988 հա հողամասի նպատակային և գործառնական նշանակությունը գյուղատնտեսական նպատակային նշանակության վարելահողից փոխադրել արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության նպատակային նշանակության, ընդերքի օգտագործման համար տրամադրված հողամասերի գործառնական նշանակության:
2.Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 30 հուլիսի 2025թ․ N 935 որոշումը։
3․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից։