Այսօր: Հինգշաբթի, 26 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 55
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 78-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2018 թվականի N_
06-007-0320-0003 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.0612 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ ՀՈՂԱՄԱՍԻ ԳՈՐԾԱՌՆԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅՈՒՆԸ ՓՈԽԵԼՈՒ, ՀՈՂԱՄԱՍԻ ՆԿԱՏՄԱՄԲ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔԸ ԳՐԱՆՑԵԼՈՒ ԵՎ ՀՈՂԱՄԱՍԸ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆԸ ԱՆՀԱՏՈՒՅՑ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը, «ԱՐՍԵՆ ՌՈՒԴԻԿԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, ղեկավարվելով ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշմամբ, ՀՀ կառավարության 29.12.2011թ. թիվ 1920-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 3-րդ, 59-րդ, 63-րդ և 65-րդ հոդվածներով, ՀՀ կառավարության 12.04.2001թ. պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին թիվ 286 որոշման 13-րդ կետի ա ենթակետով, 15-րդ կետի ա ենթակետով ավագանին որոշում է`

1. Հաշվի առնելով Ստեփանավան համայնքի գլխավոր հատակագիծը և այն հանգամանքը, որ 06-007-0320-0003 ծածկագրից առանձնացված բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողեր գործառնական նշանակության, 0.0612 հա մակերեսով հողամասը ընդգրկված է ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի N 570-Ն որոշմամբ համայնքին սեփականության իրավունքով փոխանցված հողամասերի ցանկում, փոփոխել վերը նշված հողամասի գործառնական նշանակությունը բնակավայրերի նպատակային նշանակության այլ հողատեսք գործառնական նշանակությունից, բնակավայրերի նպատակային նշանակության հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

2. Հիմք ընդունելով համայնքի գլխավոր հատակագիծը՝ 06-007-0320-0003 ծածկագրերից առանձնացված 0.0612 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի, որը ընգրկված չէ Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողերի ցանկում, գործառնական նշանակությունը համարել փոփոխված՝ հասարակական կառուցապատման գործառնական նշանակության:

3. Հողամասերի սահմանները որոշվում են «ԱՐՍԵՆ ՌՈՒԴԻԿԻ ԻՍԱՀԱԿՅԱՆ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծերի:

4. Հողամասի նկատմամբ համայնքի սեփականության իրավունքի պետական գրանցում իրականացնելուց հետո, հիմք ընդունելով՝ ՄԱԶԾ հայաստանյան գրասենյակի 02.02.2017թ. գրությունը, Ստեփանավան համայնքի ղեկավարի 17.02.2017թ. թիվ 33 որոշումը օրենքով սահմանված կարգով հողամասը անհատույց սեփականության իրավունքով նվիրաբերել Հայաստանի Հանրապետությանը: ՀՀ Լոռու մարզի ք.Ստեփանավան Աշոտաբերդ թաղամաս հասցեում գտնվող Հայաստանի Հանրապետության սեփականությունը հանդիսացող 2.0 հա հողամասի վրա կառուցված թիվ 3 հիմնական դպրոցի գործող շենքի կողքին, ՄԱԿ-ի զարգացման ծրագրի աջակցությամբ նոր դպրոցի շենք կառուցելու համար՝ պահպանելով գոյություն ունեցող դպրոցի շենքը:

5. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող օրը:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՅՈՒՐԻԿ ՄԱՏԻՆՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner