Հիմք ընդունելով «Պետական բյուջեի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքը և ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 25-րդ կետով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Հաստատել պետական բյուջեից նպատակային հատկացում՝ սուբվենցիա ստանալու նպատակով 2023թ. իրականացվող ծրագրերը, որոնք ներառում են.
• ՀՀ Լոռու մարզի Արմանիս, Ուրասար, Կաթնաղբյուր բնակավայրերի և Ստեփանավան քաղաքի 4-րդ միկրոշրջան թաղամասի գազաֆիկացում:
• ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան քաղաքի Աղայան 1-ին և 2-րդ նրբանցքների, 409 դիվիզիա նրբանցքի և Նելսոն Ստեփանյան փողոցի հիմնանորոգում տուֆե սալարկումով:
• ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի Սայաթ-Նովայի, Զորավար Անդրանիկի, Պիոներների փողոցների հիմնանորոգում:
• Ստեփանավան համայնքի Սոս Սարգսյանի անվան մշակույթի պալատի վերանորոգում։
• Ստեփանավան համայնքի Ռումինական բազմաբնակարան թիվ 2,16,22 շենքերի էներգաարդյունավետության արդիականացման ռիսկերի նվազեցում:
• ՀՀ Լոռու մարզի Ստեփանավանի քաղաքային այգու և Ալեայի անցուղու հիմնանորոգում:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: |