Այսօր: Երեքշաբթի, 21 Հունվարի 2025թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 32
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 
Դիտել Համայնքի ղեկավարի որոշումները

ՆԱԽԱԳԻԾ



16 հունվարի 2025 թ.

ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՏԱՐԱԾՔՈՒՄ 2025 ԹՎԱԿԱՆԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ ՀՆԱՐԱՎՈՐ ՋՐՀԵՂԵՂՆԵՐԻ, ՀԵՂԵՂՈՒՄՆԵՐԻ, ՍԵԼԱՎՆԵՐԻ ԵՎ ՍՈՂԱՆՔՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ, ՀԵՏԵՎԱՆՔՆԵՐԻ ՆՎԱԶԵՑՄԱՆ ՈՒ ՎԵՐԱՑՄԱՆ, ԱՂԵՏՆԵՐԻ ՌԻՍԿԻ ԿԱՌԱՎԱՐՄԱՆ ԵՎ ԱՐՏԱԿԱՐԳ ԻՐԱՎԻՃԱԿՆԵՐԻ ԿԱՆԽԱՐԳԵԼՄԱՆ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐԻ ՊԼԱՆԱՎՈՐՄԱՆ ՄԱՍԻՆ

  Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 15-րդ հոդվածի բ), գ), դ) կետերով, «Տարածքային կառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով և 19-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 4-րդ կետերով, Լոռու մարզի տարածքում 2025 թվականի ընթացքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների կազմակերպման նպատակով` որոշում եմ.

1. Հաստատել Լոռու մարզի Ստեփանավան համայնքի տարածքում հնարավոր ջրհեղեղների, հեղեղումների, սելավների և սողանքների կանխարգելման, հետևանքների նվազեցման ու վերացման միջոցառումների պլանը` համա¬ձայն թիվ 1 հավելվածի:
1) մինչև 2025 թվականի փետրվարի 10-ը ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայության (այսուհետ՝ ՆԳՆ ՓԾ) Լոռու մարզային փրկարարական վարչությանը տրամադրել ՀՀ պետական և համայնքային բյուջեներով ու այլ ծրագրերով 2025 թվականի ընթացքում համայնքի տարածքում նախատեսված աղետների ռիսկի կառավարման և արտակարգ իրավիճակների կանխարգելիչ միջոցառումների վերաբերյալ տեղեկատվություն՝ համաձայն թիվ 2 հավելվածի.
2) ձեռնարկել միջոցներ սույն որոշման 1-ին կետով հաստատված պլանով, ինչպես նաև 2-րդ կետի 1-ին ենթակետով նախատեսված միջոցառումների իրականացման ապահովման ուղղությամբ և կատարված աշխատանքների վերաբերյալ տեղեկատվությունը մինչև յուրաքանչյուր հաջորդ ամսվա 3-ը տրամադրել ՀՀ ՆԳՆ ՓԾ Լոռու մարզային փրկարարական վարչությանը (lorimpv2023@gmail.com) էլեկտրոնային հասցեով.
3) մինչև ս/թ փետրվարի 5-ը՝ Լոռու մարզային փրկարարական վարչություն ներկայացնել առաջարկություններ համայնքին սպառնացող պոտենցիալ վտանգավոր տեղամասերի և բնակչության անվտանգության ապահովման ուղղությամբ նախատեսվող միջոցառումների վերաբերյալ` համաձայն թիվ 3 հավելվածի.
4) մինչև ս/թ փետրվարի 5-ը՝ Լոռու մարզային փրկարարական վարչություն ներկայացնել առաջարկություններ 2025թ. հնարավոր գարնանային վարարումների և սելավների ռիսկերից ՀՀ Լոռու մարզի բնակավայրերը, տնտեսական արժեքներ ներկայացնող տարածքները, գյուղատնտեսական հողատեսքերն ու բնակչության գույքը պաշտպանելու նպատակով անհրաժեշտ կանխարգելիչ միջոցառումների իրականացման վերաբերյալ՝ համաձայն թիվ 4 հավելվածի:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ)
Կից փաստաթղթեր՝
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner