Ստեփանավան համայնքի զարգացման, քաղաքաշինական ծրագրերի իրականացման համար անհրաժեշտություն է առաջանում սահմանված կարգով օտարել համայնքային սեփականություն հանդիսացող 06-007-0246-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.1 հա մակերեսով, Մ. Խորենացու փողոց 3-րդ նրբանցք թիվ 10 հասցեով հողամասը:
Ելնելով վերը նշվածից, հիմք ընդունելով՝ ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, ՀՀ հողային օրենսգրքի 63-րդ և 67-րդ հոդվածներով Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Թույլատրել համայնքի ղեկավարին համայնքի քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի համապատասխան, աճուրդով վաճառքի սահմանված կարգով օտարել համայնքի սեփականությունը հանդիսացող 06-007-0246-0001 կադաստրային ծածկագրից առանձնացված 0.1 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության, Մ. Խորենացու փողոց 3-րդ նրբանցք թիվ 10 փոստային հասցեում գտնվող հողամասը՝ բնակելի տուն կառուցելու նպատակով: Մեկնարկային գին սահմանել՝ 2877700 /երկու միլիոն ութ հարյուր յոթանասունյոթ հազար յոթ հարյուր/ ՀՀ դրամ:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |