Հիմք ընդունելով «Հայաստանի Հանրապետության հողային հաշվեկշիռը կազմելու կարգը հաստատելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 2000թ. հոկտեմբերի 23-ի թիվ 656 որոշման 9-րդ կետի պահանջները և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 31-րդ կետի պահանջներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1.Հաստատել Ստեփանավան համայնքի հողային հաշվեկշիռը 01.07.2022թ. դրությամբ` (համաձայն հավելված ձև 22): |