Հիմք ընդունելով Էդիկ Սերյոժի Վերանյանի դիմումը՝ Գ.Նժդեհի փողոց թիվ 3/13-7 հասցեի 0.002 հա կառուցապատման իրավունքով իրեն պատկանող հողամասը ուղղակի վաճառքով օտարելու մասին, 20.04.2018թ. թիվ 20042018-06-0001 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագիծը, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 60-րդ և 66-րդ հոդվածի 3-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող Գ.Նժդեհի փողոց 3/13-7 հասցեի, 06-007-0020-0035 կադաստրային ծածկագրի տակ գտնվող 0.002 հա մակերեսով բնակավայրերի նպատակային նշանակության, խառը կառուցապատման գործառնական նշանակության հողամասը հանել ՀՀ հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկից և նախապատվության իրավունքով ուղղակի վաճառքով օտարել հողամասը կառուցապատման իրավունքով օգտագործող Էդիկ Սերյոժայի Վերանյանին:
2. Գ.Նժդեհի փողոց թիվ 3/13-7 հասցեի հողամասի գործառնական նշանակությունը փոփոխել՝ բնակավայրերի նպատակային նշանակության խառը կառուցապատման գործառնական նշանակությունից՝ բնակելի կառուցապատման գործառնական նշանակության:
3. Համաձայն Ստեփանավան քաղաքային համայնքի գլխավոր հատակագծի և տարածքների գոտիավորման նախագծի, վերը նշված հողամասը հանել ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկից: Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում: Հողամասը ուղղակի վաճառքով օտարումը չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
4. Համայնքի ղեկավարին գործող օրենսդրության համաձայն հողամասը ուղղակի վաճառքով օտարել Էդիկ Սերյոժի Վերանյանին և սահմանված կարգով նրա հետ կնքել հողամասի առուվաճառքի պայմանագիր:
5. Հողամասի օտարման գինը սահմանել՝ Ստեփանավան քաղաքի հողամասերի կադաստրային արժեքը՝ 1 քմ հողամասի համար 528.0 /հինգ հարուր քսանութ/ ՀՀ դրամ:
Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունմանը հաջորդող օրվանից: |