|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
26 փետրվարի 2019 թվականի N 19-Ա |
«ՍՏԵՓԱՆԱՎԱՆ» ՀԻՄՆԱԴՐԱՄԻՆ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ |
1988 թվականի աղետալի երկրաշարժից հետո մինչ օրս շարունակվում են գերմանական Կարմիր Խաչի Նոր-Ուլմի տարածաշրջանի և Ստեփանավան համայնքի կապերը: Իրականացվելու է հումանիտար աջակցության նոր ակցիա, որի համար անհրաժեշտ է գումար հատկացնել ճանապարհածախսի և մաքսազերծման գործընթացը կազմակերպելու համար: Ելնելով վերոհիշյալից և ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18 հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով համայնքի ավագանին որոշում է` 1. Մարդասիրական աջակցության ծրագրի ուղղությամբ կատարվող ճանապարհածախսի և մաքսազերծման աշխատանքներն իրականացնելու համար «Ստեփանավան» հիմնադրամին համայնքի բյուջեից հատկացնել 5.7 մլն ՀՀ դրամ (2019թ. ընթացքում իրականացվելու է երեք ծրագիր, գումարի տրամադրումը կկատարվի համաձայն հաստատված ժամանակացույցի): |
Կողմ -9 ԱՍՐՅԱՆ ԳՈՌ ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|