|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
17 հուլիսի 2023 թվականի N 72-Ա |
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ 06-007-0246-0001 ԾԱԾԿԱԳՐԻՑ ԱՌԱՆՁՆԱՑՎԱԾ 0.01797 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՈՎ, Մ. ԽՈՐԵՆԱՑՈՒ ՓՈՂՈՑ 3-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 2, ՄԻԼԻՈՆԻ ՓՈՂՈՑ ԹԻՎ 9Ա ԵՎ ՄԻԼԻՈՆԻ ՓՈՂՈՑ ԱԶԱՏԱՄԱՐՏԻԿՆԵՐԻ ՊՈՒՐԱԿԻՆ ՀԱՐԱԿԻՑ ՏԱՐԱԾՔ ՀԱՍՑԵՆԵՐՈՎ՝ 0.002 ԵՎ 0.0056 ՀԱ ՄԱԿԵՐԵՍՆԵՐՈՎ ՀՈՂԱՄԱՍԵՐԻ ՓՈԽԱՆԱԿՈՒԹՅԱՆԸ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 71-րդ հոդվածի 1-ին կետի 1)-ին մասերով, Հայաստանի Հանրապետության կառավարության 12 ապրիլի 2001 թվականի թիվ 286 որոշմամբ հաստատված կարգի 32-րդ կետով, ղեկավարվելով ՀՀ կառավարության 27.04.2006թ. թիվ 570-Ն որոշմամբ, և «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով, Ստեփանավան համայնքի ավագանին՝ որոշում է. 1. Տալ համաձայնություն՝ Ռուզաննա Սահակյանին սեփականության իրավունքով պատկանող, 25.05.2006թ. թիվ 2135283 և 08.11.2006թ. թիվ 2136460 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականներով պետական գրանցում ստացած՝ համապատասխանաբար 0.002 և 0.0056 հա մակերեսներով, 11-րդ տարածագնահատման գոտում գտնվող հողամասերը համարժեք՝ 13-րդ տարածագնահատման գոտում գտնվող, Մ. Խորենացու փողոց 3-րդ նրբանցք թիվ 2 հասցեով, 0.01797 հա մակերեսով հողամասի հետ փոխանակելուն ՝ բնակելի տուն կառուցելու նպատակով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |
Կողմ -14 ԱԲՐԱՀԱՄՅԱՆ ՀՐԱՀԱՏ ԲԱՂԴԱՍԱՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԴԱՎԹՅԱՆ ԱՐՄԵՆ ԻՍՊԻՐՅԱՆ ԱՆՈՒՇ ԿԻՐԱԿՈՍՅԱՆ ՋՈՆ ՀԱԿՈԲՅԱՆ ԱՐԾՐՈՒՆ ՀԱԿՈԲՅԱՆ ՎԱՆՈ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՄԱՐՏՈՒՆ ՆԱԼԲԱՆԴՅԱՆ ԱՂՈՒՆԻԿ ՊԱՊՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՊԱՊՅԱՆ ԼԵՎՈՆ ՋՈՒԼՀԱԿՅԱՆ ԱՐՄԵՆ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐՄԵՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|