Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներով, Հայաստանի Հանրապետության ընտանեկան օրենսգրքի 109-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ պարբերության պահանջներով և «Խնամակալության և հոգաբարձության մարմինների կանոնադրությունը հաստատելու և Հայաստանի Հանրապետության կառավարության 2011 թվականի փետրվարի 24-ի N 164-Ն որոշումն ուժը կորցրած ճանաչելու մասին» Հայաստանի Հանրապետության կառավարության 02.06.2016թ. թիվ 631-Ն որոշմամբ, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով Ստեփանավան համայնքի ղեկավարը որոշում է`
1. Հաստատել Ստեփանավան համայնքի խնամակալության և հոգաբարձության հանձնաժողովի նոր կազմը.
Հասմիկ Մովսիսյան - Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի քարտուղար, հանձնաժողովի նախագահ
Գայանե Ղալաչյան - Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի պետ, նախագահի տեղակալ
Տաթևիկ Խառատյան - Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի գլխավոր մասնագետ, հանձնաժողովի քարտուղար
Մարիամ Մանուկյան - Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի գլխավոր մասնագետի ժ/պ,հանձնաժողովի անդամ
Գայանե Ֆեոդորովա - Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմի կրթության, մշակույթի, սպորտի, առողջապահության, սոցիալական աջակցության և տուրիզմի բաժնի առաջատար մասնագետ,հանձնաժողովի անդամ
Լենա Սարգսյան - Ստեփանավանի թիվ 2 հինական դպրոցի տնօրենի ուսումնական գծով տեղակալ, հանձնաժողովի անդամ
Մանե Մարիկյան - Ստեփանավանի տարածքային մանկավարաժահոգեբանական աջակցության կենտրոնի հոգեբան, հանձնաժողովի անդամ
Արման Հակոբյան - Միասնական սոցիալական ծառայության Ստեփանավանի տարածքային կենտրոնի սոցիալական աշխատանքի և զբաղվածության ծրագրերի բաժնի պետ, հանձնաժողովի անդամ
Հասմիկ Մուրադյան - Ստեփանավան համայնքի բժշկական կենտրոնի մանկաբույժ, հանձնաժողովի անդամ
Բախշո Մարիկյան - ՀՀ ՆԳՆ ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Ստեփանավանի բաժնի ավագ տեսուչ ոստիկանության կապիտան, հանձնաժողովի անդամ
2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ղեկավարի 11.07.2024 թվականի թիվ 666 որոշումը: