Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան համայնքի, Ռումինական փողոց թիվ 18/7 հասցեում հաշվառված Նարինե Սարուխանյանը (ծնված 21.09.1958թ., անձնագիր AV0570424): Վերջինիս թոռի` Ցոլակ Հրանտի Նալբանդյանի (ծնված 19.05.2000թ.) հետ տեղի է ունեցել դժբախտ պատահար, շտապ օգնության մեքենայով տեղափոխվել է «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ ծանր վիճակում (հիմք «Ստեփանավանի բժշկական կենտրոն» ՓԲԸ-ի կողմից տրված տեղեկանքի):
Ցոլակ Նալբանդյանը ներկայումս բուժում է ստանում Երևանի Էրեբունի բժշկական կենտրոնում: Վերջինս առողջական խնդրի պատճառով ընտանիքը հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում: Դրամական աջակցությանը անհրաժեշտ է բուժման ծախսերը հոգալու համար:
Հիմք ընդունելով Նարինե Սարուխանյանի կողմից ներկայացված 10.05.2023թ. թիվ Ս-478 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Ստեփանավան համայնքի բնակիչ՝ Նարինե Սարուխանյանին տրամադրել դրամական աջակցություն՝ 100000 (մեկ հարյուր հազար) ՀՀ դրամ ։
2. Համայնքի ղեկավարին՝ սույն որոշումն ուժի մեջ մտնելուց հետո 10-օրյա ժամկետում Նարինե Սարուխանյանին վճարել հատկացված գումարը:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |