Ստեփանավան համայնքում 2023 թվականի սուբվենցիոն ծրագրերի ֆինանսավորման համար անհրաժեշտություն է առաջացել հրավիրել համայնքի ավագանու արտահերթ նիստ: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 14-րդ հոդվածի 6-րդ կետով և 65-րդ հոդվածի պահանջներով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Ստեփանավան համայնքի ավագանու արտահերթ նիստ հրավիրել 2023 թվականի փետրվարի 08-ին ժամը 14:00-ին:
2. Հաստատել համայնքի ավագանու արտահերթ նիստի օրակարգը` համաձայն հավելվածի: |