|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌԻԻ ՄԱՐԶԻ Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Լոռիի մարզի Ստեփանավան համայնք ՀՀ Լոռիի մարզ, ք. Ստեփանավան, +374 256 2 22 33, 2 21 24, stepanavan.lori@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
24 նոյեմբերի 2017 թվականի N 07-Ա |
«ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՔԱՂԱՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԻՄՆԱՐԿԻ, «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՈՒՐԱՍԱՐԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ», «ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ԿԱԹՆԱՂԲՅՈՒՐԻ ԳՅՈՒՂԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄ» ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԿԱՌԱՎԱՐՉԱԿԱՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅԱՆ ԴԱԴԱՐԵՑՄԱՆ ՄԱՍԻՆ |
«Պետական կառավարչական հիմնարկների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածին և «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 15-րդ կետին համապատասխան` Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է.
- Դադարեցնել «Ստեփանավանի քաղաքապետարանի աշխատակազմ» հիմնարկի, «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ուրասարի համայնքապետարանի աշխատակազմ», «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Կաթնաղբյուրի գյուղապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկների գործունեությունը:
- Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարին` Հայաստանի Հանրապետության օրեսդրությամբ սահմանված կարգով ձեռնարկել անհրաժեշտ միջոցներ սույն որոշման 1-ին կետում նշված համայնքային կառավարչական հիմնարկների գույքը «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավանի համայնքապետարանի աշխատակազմ» համայնքային կառավարչական հիմնարկին հանձնելու և հաշվեկշռում հաշվառելու ուղղությամբ:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման հաջորդ օրվանից:
|
Կողմ -14 ԱՍՐՅԱՆ ԳՈՌ ԳՐԻԳՈՐՅԱՆ ԱՐՄԵՆ ԹՈՒՆՅԱՆ ՏԻԳՐԱՆ ԽԱՆԲԵԿՅԱՆ ԳԵՎՈՐԳ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ ԱՐՍԵՆ ՃԱՎՐՈՒՇՅԱՆ ԴԱՎԻԹ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆ ՀՄԱՅԱԿ ՉԵՐՔԵԶՅԱՆ ՄԱՆՎԵԼ ՊԱՊՅԱՆ ԱՐՄԱՆ ՍԱՀՐԱԴՅԱՆ ԷԴԳԱՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ԱՐԹՈՒՐ ՍՈՒՔԻԱՍՅԱՆ ՀՐԱՉՅԱ ՏՈՆՈՅԱՆ ԱՆԴՐԱՆԻԿ ՔԱԼԱՆԹԱՐՅԱՆ ԱՇՈՏ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|