Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 33-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24 կետով՝ որոշում եմ.
1. ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի ղեկավարի 21.05.2025թ. թիվ 643 որոշման վերնագրում և առաջին կետում նշված 0,3689 հա մակերեսը փոխարինել 0,03689 հա մակերեսով:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: Որոշումից ծագող իրավունքները ենթական են պետական գրանցման Հայաստանի Հանրապետության կադաստրի կոմիտեի համապատասխան ստորաբաժանումում: