2024 թվականի մայիսի 25-26-ը ընկած ժամանակահատվածում հեղեղներից տուժել էր ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքը, որը համարվել էր աղետի գոտի: Ալավերդի համայքին աջակցելու և տուժած բնակիչներին սատարելու համար Ստեփանավան համայնքի ղեկավարը և ավագանին 25.06.2024 թվականի կայացած հերթական նիստում որոշեցին ցուցաբերել աջակցություն: Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածով՝ Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է. 1. ՀՀ Լոռու մարզի Ալավերդի համայնքին արտակարգ իրավիճակում տուժելու համար հատկացնել 765000 (յոթ հարյուր վաթսունհինգ հազար) ՀՀ դրամ: 2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդող օրվանից: |