Այսօր: Երկուշաբթի, 23 Դեկտեմբերի 2024թ.
Ստեփանավանի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ՀՀ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 17-Ա
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՌՈՍՏՈՄ ՔՈՉԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Ստեփանավան ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2017 թվականի N_
ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՈՒՅՔԸ «ՀԱՅՋՐՄՈՒՂԿՈՅՈՒՂԻ» ՓԲԸ-ԻՆ ՆՎԻՐԱԲԵՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 2016թ. ապրիլի 28-ի նիստի արձանագրության թիվ 16 քաղվածքը, համայնքի անվամբ կազմված անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման՝ թիվ 21082017-06-0017 և թիվ 28082017-06-0010 վկայականները, ղեկավարվելով ՀՀ քաղաքացիական օրենսգրքի 209-րդ հոդվածով, ՀՀ հողայիին օրենսգրքի 56-րդ հոդվածով,  ՏԻՄ-ի մասին ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով, 43-րդ հոդվածի 1-ին մասի 3-րդ կետով, ՀՀ Քաղաքաշինության մասին ՀՀ օրենքով,  ՀՀ կառավարության Պետական և համայնքային սեփականություն հանդիսացող հողամասերի օտարման, կառուցապատման իրավունքի և օգտագործման տրամադրման կարգը հաստատելու մասին 12/04/2001թ. 286 որոշումը որոշում է.

 

  1. Տալ համաձայնություն «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ի կողմից օգտագործվող Ստեփանավան համայնքի սեփականությունը հանդիսացող Արմանիս թաղամաս, Սպիտակ Ջուր-1 և Արմանիս թաղամաս 1/1 փոստային հասցեում գտնվող, համապատասխանաբար  0,09 հա և 0.089075 հա էներգետիկայի, տրանսպորտի, կապի, կոմունալ ենթակառուցվածքների նպատակային նշանակության, կոմունալ ենթակառուցվածքների գործառնական նաշանակության հողամասերը անհատույց սեփականության իրավունքով փոխանցել «Հայջրմուղկոյուղի» ՓԲԸ-ին:
  2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ՄԻՔԱՅԵԼ ՂԱՐԱՔԵՇԻՇՅԱՆ


Նախագիծ կազմող ՌՈՍՏՈՄ ՔՈՉԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Լոռու մարզ, ք. Ստեփանավան Սոս Սարգսյան 1,
+374 256 2 22 33, 2 21 24
stepanavan.lori@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 50829184@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՍՏԵՓԱՆԱՎԱՆԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner