Ղեկավարվելով «Արտակարգ իրավիճակներում բնակչության պաշտպանության մասին» ՀՀ օրենքի 16-րդ հոդվածով, «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 12-րդ, 41-րդ հոդվածի 2-րդ մասի 7-րդ և ՀՀ կառավարության 2023 թվականի հոկտեմբերի 5-ի N 1717-Լ որոշման N 2 հավելվածի 1.2.1 կետերով՝ որոշում եմ.
1. Հաստատել՝
1) Աղետների ռիսկի կառավարման պլանը՝ համաձայն N 1 հավելվածի․
2) Համայնքի բնակավայրերի վտանգների, խոցելիության և կարողությունների սխեմատիկ պատկերները՝ համաձայն N 2 հավելվածի․
3) Աղետների ռիսկի կառավարման միջոցառումների օրացույցը՝ համաձայն N 3 հավելվածի․
4) աղետների ռիսկի նվազեցման միջոցառումների պլան-ժամանակացույցը՝ համաձայն N 4 հավելվածի․
5) ազդարարման և տեղեկատվության փոխանակման սխեման՝ համաձայն N 5 հավելվածի․
6) բնակչության տարահանման կետեր՝ համաձայն N 6 հավելվածի․
7) ստանդարտ գործողությունների ընթացակարգերն ըստ բնորոշ աղետների՝ համաձայն N 7 հավելվածի։
2. Սույն որոշման 1-ին կետով հավելվածները հաստատվում են երեք տարի ժամկետով:
3. Արտակարգ իրավիճակի սպառնալիքի կամ առաջացման ժամանակ` սույն որոշման 1-ին կետի 7-րդ ենթակետով հաստատվող N 7 հավելվածում ներառված միջոցառումներից որևէ երեքն իրականացնելու դեպքում` աղետների ռիսկի կառավարման պլանը համարել գործողության մեջ դրված:
4. Որոշումն ուժի մեջ է ստորագրման պահից։