Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 24-րդ կետով, 43-րդ հոդվածով, ՀՀ կառավարության 29.12.2005թ. թիվ 2387 որոշմամբ՝ հիմքը ընդունելով ՀՀ կառավարության 27.04.2006 թվականի թիվ 570-Ն որոշումը, Ստեփանավան համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 17.05.2024թ. թիվ 46-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 21.05.2024թ, թիվ 266-Ա որոշումը, «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված տեղագրական հատակագիծը, որոշում եմ.
- ՀՀ Լոռու մարզի Ստեփանավան համայնքի 06-007-0338-0002 ծածկագրի տակ գտնվող հողամասից առանձնացված 0.125 հա բնակավայրերի նպատակային նշանակության հողամասի գործառնական նշանակությունը հասարակական կառուցապատման հաստատված գործառնական նշանակությունից, համաձայն Ստեփանավան համայնքի ավագանու գոտիավորման նախագիծը հաստատելու մասին 17.05.2024թ. թիվ 46-Ա որոշումը, ՀՀ Լոռու մարզպետի 21.05.2024թ, թիվ 266-Ա որոշումը փոխադրել բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասերի ֆոնդ:
- Հողամասը չի գտնվում ինժեներատրանսպորտային օբյեկտների օտարման կամ անվտանգության գոտիներում, չի գտնվում ՀՀ Հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում, չի սահմանափակում այլ անձանց իրավունքները և /կամ/ չի առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք:
- Ճանաչել 0.125 հա բնակավայրերի նպատակային նշանակության, բնակելի կառուցապատման գործառնական նշանակության հողամասի նկատմամբ Ստեփանավան համայնքի սեփականության իրավունքը:
- Հողամասի սահմանները որոշվում են «ՍԱՄՎԵԼ ՖՐԱՆԳՅԱՆ ԿԱՄՍԱՐԻ» ԱՁ-ի կողմից կազմված և համայնքի ղեկավարի կողմից հաստատված հատակագծի ըստ 2024BZC6AK հաշվառման (չափագրման) տվյալների մուտքագրման տեղեկանքի ծածկագրի:
- Վերը նշված հողամասին տրամադրել փոստային հասցե՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք. Ստեփանավան Սարալանջ թաղամասի 1-ին փողոց թիվ 6:
- Դիմել Հայաստանի Հանրապետության անշարժ գույքի կադաստրի կոմիտեի աշխատակազմի Լոռու մարզային ստորաբաժանում նշված հողամասի նկատմամբ իրավունքների պետական գրանցում իրականացնելու համար:
- Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից:
|