Համաձայն «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 19-րդ կետի, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է 1. Ստեփանավան համայնքի վարչական տարածքում համայնքին պատկանող հենասյուները վարձակալությամբ տրամադրելու համար վարձավճար սահմանել ամսական 500 (հինգ հարյուր) ՀՀ դրամ: 2. ՈՒժը կորցրած ճանաչել 24.12.2024 թվականի «Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի վարչական տարածքում համայնքին պատկանող հենասյուները վարձակալությամբ տրամադրելու համար վարձավճար սահմանելու մասին» թիվ 132-Ա որոշումը։ 3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում ընդունման պահից։ |