ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԼՈՌՈՒ ՄԱՐԶԻ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԻ ՇԱՐՔ ՓՈՂՈՑՆԵՐԻ, ՏԵՂԱՆՎԱՆՈՒՄՆԵՐԻ ՈՒՂՂՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ԵՎ ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 04.05.2011 ԹՎԱԿԱՆԻ «ՍՏԵՓԱՆԱՎԱՆ ՔԱՂԱՔԻ ՁԱԽԱՓՆՅԱ ԹԱՂԱՄԱՍԻ 4-ՐԴ ՄԻԿՐՈՇՐՋԱՆԻ ՓՈՂՈՑՆԵՐՆ ԱՆՎԱՆԱԿՈՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ» ԹԻՎ 13-Ն ՈՐՈՇՄԱՆ ՀԱՎԵԼՎԱԾ 1-Ի՝ 2-ՐԴ, 3-ՐԴ, 19-ՐԴ ԵՎ ՀԱՎԵԼՎԱԾ 2-Ի՝ 8-ՐԴ, 12-ՐԴ, 13-ՐԴ ԿԵՏԵՐԸ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ
|
Հիմք ընդունելով ՀՀ կառավարության 29.12.2005 թվականի թիվ 2387-Ն որոշման մեջ փոփոխություն կատարելու մասին 25.02.2021թ. «Անշարժ գույքի՝ ըստ դրա գտնվելու վայրի հասցեավորման, ինչպես նաև անշարժ գույքի հասցեների ռեեստրի ստեղծման և վարման կարգը սահմանելու մասին» թիվ 233-Ն որոշումը, անհրաժեշտ է կատարել ուղղում Ստեփանավան համայնքի ավագանու 04.05.2011 թվականի «Ստեփանավան քաղաքի ձախափնյա թաղամասի 4-րդ միկրոշրջանի փողոցներն անվանակոչելու մասին» թիվ 13-Ն որոշման հավելված 1-ի՝ 2-րդ, 3-րդ, 19-րդ և հավելված 2-ի՝ 8-րդ, 12-րդ, 13-րդ կետերում, ինչպես նաև Ստեփանավան համայնքի՝ 409 Դիվիզիա, և Օռան Լոռի հանդամասի անվանումներում։
Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 22-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» ՀՀ օրենքի 37 –րդ հոդվածի 1-ին մասով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. 409 Դիվիզիա փողոցի անվանումը ուղղել՝ 409-րդ դիվիզիայի փողոց, Ջալալյաններ փողոցը՝ Ջալալյանների փողոց, Կյուրիկե փողոցը՝ Կյուրիկե Բ-ի փողոց, Ղարս փողոցը՝ Կարսի փողոց, Օռան Լոռի հանդամասը՝ Օրան-Լոռի հանդամաս:
2. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու ավագանու 04.05.2011 թվականի թիվ 13-Ն որոշման հավելված 1-ի 2-րդ, 3-րդ, 19-րդ և հավելված 2-ի 8-րդ, 12-րդ, 13-րդ կետերը։
3. Սույն որոշումը ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման հաջորդ օրվանից։ |