Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 28-րդ կետով և «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին մասով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ուժը կորցրած ճանաչել Ստեփանավան համայնքի ավագանու Ստեփանավան համայնքի ավագանու 05.12.2022 թվականի 121-Ա, 27.12.2022 թվականի թիվ 137-Ա և 10.04.2023 թվականի թիվ 30-Ա որոշումները: 2. Հաստատել Հայաստանի Հանրապետության Լոռու մարզի Ստեփանավան համայնքի համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների հաստիքացուցակը, աշխատակիցների թվաքանակը և պաշտոնային դրույքաչափերը՝ համաձայն N 1, 2, 3, 4, 5, 6, 7, 8, 9,10, 11 հավելվածների: 3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում 2024 թվականի հունվարի 1-ից: |