Հիմք ընդունելով Էմմա Վելիսոնի Մկրտչյանի կողմից ներկայացված դիմումը, 11.09.2019թ. թիվ 11092019-06-0031 անշարժ գույքի նկատմամբ իրավունքների պետական գրանցման վկայականը, ղեկավարվելով՝ «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 24-րդ կետով, ՀՀ կառավարության 29 դեկտեմբերի 2005թ. թիվ 2387 որոշմամբ` որոշում եմ
1. Հաստատել Ստեփանավան քաղաքի Գ.Նժդեհի փողոց թիվ 2 հասցեի 06-007-0042-0003 կադաստրային ծածկագրի տակ գտնվող անշարժ գույքի նոր փոստային հասցեն՝ ՀՀ Լոռու մարզ Ստեփանավան համայնք, ք.Ստեփանավան Բոնդրևի փողոց թիվ 2 բնակելի տուն:
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ընդունման պահից: