Ստեփանավան համայնքի ղեկավարին է դիմել Ստեփանավան համայնքի, Րաֆֆի փողոց թիվ 5/1 հասցեի բնակիչ Անահիտ Հարությունյանը: Վերջինիս փաստմամբ իրենց բնակարանի շքամուտքում տեղի ունեցած դժբախտ պատահարի հետևանքով վնասվել է աչքը: Վիրահատվել է Ս. Վ Մալայանի անվան ակնաբուժական կենտրոնում, բուժման նպատակով ստանում է դեղորայք, անհրաժեշտ է ևս մեկ վիրահատություն: Անահիտ Հարությունյանը առողջական խնդրի պատճառով հայտնվել է կյանքի դժվարին իրավիճակում, որի արդյունքում դրամական աջակցության կարիք ունի:
Հիմք ընդունելով Անահիտ Հարությունյանի կողմից ներկայացված 26.01.2023թ. թիվ Հ-72 դիմումը և ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածով Ստեփանավան համայնքի ավագանին որոշում է` 1. Ստեփանավան համայնքի բնակիչ՝ Անահիտ Հարությունյանին տրամադրել դրամական աջակցություն՝ 50000 (հիսուն հազար) ՀՀ դրամ` բուժման նպատակով։ |